Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն վարկեր կտրամադրի ՈՒկրաինային նույնիսկ, եթե երկիրը հայտարարի պարտքային պարտավորությունները կատարելու անհնարինության մասին: Նրա խոսքով՝ ինքնիշխան պարտքի մարումը ծրագրի հաջողության համար մեծ նշանակություն ունի: «Եթե մասնավոր վարկատուների հետ բանակցությունների ճանապարհով կարգավորում ձեռք չբերվի, և երկիրը որոշի, որ չի կարող սպասարկել իր պարտքային պարտականությունները, հիմնադրամը կարող է ՈՒկրաինային վարկավորել՝ համապատասխան պարտքերի ուշացման վարկավորման քաղաքականության»,- հայտարարել է Լագարդը: